Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ապրիլի 12-ի իրազեկումը՝ ապրիլի 30-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ. 20.00-ին,Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Ուժը կորցրած է ճանաչվել 10.04.2013թ. հ. 87 որոշումը, ըստ որի սահմանափակվել էր երթը, քանի որ «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես նույն օրը նույն ժամին հավաք պետք է անցկացնի: