Եգիպտոսում կործանված Airbus A321 ինքնաթիռը, հնարավոր է, վթարի է ենթարկվել փոքր ռումբի պայթյունի հետևանքով, որը թաքնված է եղել ուղևորների ուղեբեռում կամ ինքնաթիռի ֆյուզելյաժի անցքերից մեկում։ Փոխանցում է Коммерсантъ թերթը։

Դատաբժշկական փորձաքննության աղբյուրները, իրենց հերթին, հայտնել են, որ աղետի զոհերի մարմինների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ուղևորների մի մասը մահացել է դեռևս օդում` ականի պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով: