Նոյեմբերի 6-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի սկզբնամասում` կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Օպել Վեկտրա Բ» մակնիշի 34 OA 075 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնվ.) Ա. Մ.-ը և «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 PQ 040 պետհամարանիշի (վարորդ՝ 1989 թ. ծնվ.) Կ. Կ.-ը ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 1989 թ. ծնված Կ. Կ.-ը, 1985 թ. ծնված Ա. Մ.-ը և 1988 թ. ծնված Ա. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղից Կ. Կ.-ին, տեղափոխել են Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել՝ ժամը 17.23-ին:
Ավտոմեքենաներն այրվել են ամբողջությամբ:


