«UNICEF»-ի հաղորդագրությունում խոսվում է Իրաքում խոլերայի համաճարակի տարածման մասին, քանի որ վերջերս շատացել են այս հիվանդություններով տառապողների թիվը։
BBC-ում հրապարակվել է այս տեսանյութը, որտեղ ասվում է, որ խոլերայով տառապողների մեծամասնությունը երեխաներ են և այնն առաջանում է հիմնականում ջրի աղտոտության պատճառով։ Եթե չբուժվի, ապա հիվանդը կարող է մահանալ։
«UNICEF»-ի Իրաքում ծառայող բժիշկների վկայությամբ հիվանդությունը առաջին անգամ նախորդ սեպտեմբեր ամսին է նկատվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, իսկ այժմ 2200 մարդ տառապում է խոլերայով, կա 6 զոհ։