Նոյեմբերի 7-ին, ժամը 11.36-ին Տուլայի ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 1947 թ. ծնված Հռիփսիմե Սերիկոնյանը, ով գտնվում էր վերակենդանացման բաժնում (վիճակը՝ ծայրահեղ ծանր, ախտորոշումը՝ գանգուղեղային վնասվածք), տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում մահացել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: