Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում սարսափազդու դեպք է տեղի ունեցել: 2014թ.-ին ՀԱԷԿ-ին հարակից ամայի տարածքում՝ իր անձնական ավտոմեքենայի սրահում, 44-ամյա բնակիչ Ա. Հ.-ն բռնի ուժով բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ։ Նա մեղադրվում է իր 16-ամյա դստերը բազմիցս բռնաբարելու մեջ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Որոշ ժամանակ անց նույն 44-ամյա Ա.Հ.-ն ննջասենյակում դստեր հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով՝ նրա կամքին հակառակ կրկին սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս դստեր հետ։ Այս դեպքից հետո տղամարդը կրկին բռնություն գործադրելու սպառնալիքներով բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ։
Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 138-ր դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քր. օրի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					