Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում զբոսաշրջիկները դեռևս չեն կարողանում վերադառնալ իրենց երկրները։ Նրանցից բրիտանացի Փոլ Մոդլին CNN-ի հաղորդավարի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Շարմ էլ Շեյխում կրկնապատկվել են անվտանգություն ապահովող ուժերը:

Նա հավելել է․ «Վախենալու ոչինչ չկա, կսխալվեմ եթե ասեմ, որ չէի մտահոգվում այս առընչությամբ, սակայն ներկա ապահովությունը մեր սարսափներն ու կասկածները փարատել են, միայն ցավում եմ Եգիպտոսի տուրիզմի ոլորտում եկամուտների կրճատման համար»։