Գարիկ ջան դու լավ հումորիստ և երգահան ես, բայց երգիչ այդքան էլ չէ
Նայում եմ Գարիկ Պապոյանի «վիտամինի Գարիկ»-ի նոր տեսահոլովակի պրեմիերան ու միանգամից մտքիս եկավ՝ «ամեն մարդ պետք զբաղվի իր գործով» ասացվածքը: Այ օրինակ ռուսական «comedy club» հումորային նախագծում ևս կա Գարիկի նման տաղանդավոր տղա, ով լավ կիթառ է նվագում և լավ հումորներ անում, բայց ես երբեք չեմ մտածի, որ նա տեսահոլովակ կթողարկի: Խոսքը Սեմյոն Սլեպակովի մասին ա: Ի՞նչը կարա դրդի մարդուն, որ իր «գործից» զատ այլ բաներով զբաղվի.
1. Ֆինանսի պակաս. Սա Գարիկի դեպքում չի աշխատում, քանզի բացի «վիտամին»-ում հանդես գալուց, գարիկը նկարահանվում է գովազդային տեսահոլովակներում, որը ասեմ բավականին լուրջ հոնորարի աղբյուր ա:
2. Ինքնահաստատվելու միջոց. Սա ևս չի աշխատում Գարիկի պարագայում, քանզի Գարիկին բացի Հայաստանից, ճանաչում են նաև աշխարհի գրեթե բոլոր հայերը:
3. Շոու բիզնես մուտք գործելու տարբերակ. Այս տարբերակը ևս բացառում ենք, քանզի Գարիկը վաղուց արդեն հանգրվանել ա շուբիզի ամենաթեժ գոտիներից մեկում:
Բացառելով այս 3 տարեբերակները, ես չեմ կարողանում հասկանալ Գարիկի այս քայլը, այդուհանդերձ նշեմ, որ դժվար թե հետայսու Գարիկի «պահանջարկը» հանրության շրջանակներում էլ ավելի բարձրան, եթե չցածրանա իհարկե, որովհետև սա կարող ա հակառակ էֆֆեկտ տալ: Քթի մազ հանդիսատեսներ էլ կան էլի :Ճ
Աշոտ Եսայան