Առաջին խաղում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Միկային» և հաղթեց նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Միհրան Մանասյանը՝ 11-րդ րոպեին:
Իսկ «Բանանցն» ու «Գանձասար-Կապանը» ոչ ոքի խաղացին՝1:1:
Գոլերը.
Կարեյրինյա Լաերսիո (38) - Գոգիտա Գոգատիշվիլի (30):
Հավելենք, որ այս հանդիպումներից հետո «Ալաշկերտը» վաստակեց է 28 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Գանձասար-Կապանը» 21 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Բանանցն» ունի 10 միավոր և նախավերջինն է: