«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը շուտով դուրս կգրվի Բրյուսելի հիվանդանոցից: Հայրիկյանն այդ մասին գրել է Facebook-ի էջում:

«Այդպես էլ ստացվեց, սիրելի բարեկամներս, ես մի քանի օր ի վիճակի չեղա գրել, բայց տեղեկացնեմ, որ վիրահատվեցի եւ, հավանաբար, բավական հաջող, որովհետեւ արդեն կարողանում եմ չաշխատող մատներով գործել։ Բրյուսելի մասնավոր հիվանդանոցներից մեկում եմ։ Շուտով դուրս կգրվեմ, որ շատ ծախսեր չլինի, բայց երկար եմ լինելու իրենց հսկողության տակ՝ մի քանի ամիս։ Ինձ համար կարեւոր է, որ զգամ՝վերականգնվում եմ։Վաղն ազատվելու եմ կաշկանդող-սնուցող խողովակներից ու ավելի հանգամանալից կգրեմ։ Շնորհակալ եմ բազմաթիվ բարեմաղթանքների, նաեւ հրավերների ու աջակցելու պատրաստակամության համար։ Կներեք, որ այցելելու առաջարկներին չընդառաջեցի։ Ես ամեն ինչով ապահովված եմ եւ շրջապատված ազգականներով ու սրտակից բարեկամներով։ Ամեն դեպքում վաղը բելգիացի բարեկամներիս համար կգրեմ հեռախոսահամարս»,- գրել է Պարույր Հայրիկյանը։