Ադրբեջանական Հանրապետության «Մահմեդական միություն շարժում» շիայական կազմակերպության ծավալած ակտիվ գործունեությամբ:
Իրանի և Իրաքի շիայական հոգևոր կենտրոններում կրթություն ստացած Թալե Բաղիրզադայի կողմից ղեկավարվող այս շարժումը մի քանի օր առաջ հենց Բաքվի արվարձաններում անհնազանդության ամենանշանակալի գործողություններից մեկն էր ձեռնարկել, որը ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից որակվել էր «խռովություն», իսկ դրա մասին «Հաղղին.ազ» կայքի հրապարակումը մեկ օր անց հեռացվել՝ հավանաբար հաշվի առնելով նույնիսկ անհնազանդության գործողության մասին լրատվության տարածման վտանգավորությունը Բաքվի բռնապետի համար:
Ուշագրավ է ևս մեկ հանգամանք՝ Թ. Բաղիրզադեն չնայած ծնվել է Բաքվում, սակայն արմատներով Լեռնային Շիրվանի ամենահռչակավոր թաթական բնակավայր Լահիջից է, այսինքն՝ էթնիկական առումով կովկասյան պարսիկ (թաթ), ինչից կարելի է ենթադրել, որ նրա հետևորդների մեջ փոքր թիվ չեն կազմում հենց իր ազգակիցները:
Չնայած «Մահմեդական միություն շարժումը» որպես կազմակերպություն հիմնված է դավանական գործոնի առաջնայնության գաղափարի վրա, այսուհանդերձ պակաս կարևոր չէ, որ Ադրբեջանում, պատկերավոր ասած, իսլամական հեղափոխության առաջնորդը սերում է պարսկալեզու այն ավանից, որտեղ ըստ ավանդության՝ հանգչում է պարսից առասպելական արքա Քեյ-Խոսրովը:
Վարդան Ոսկանյան-Facebook



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					