Անցած շաբաթա վերջին Հալեպի լրատվամիջոցներից տեղեկացանք, որ բացվել է Հալեպի ելումուտի ճանապարհը, սնունդ ու վառելանյութ է հասել Հալեպ։
Մինչ երեկ, ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի կենտրոնական թաղամասերից՝ Սեպիլ և Նիլ թաղամասերը։
Հրթիռակոծման արդյունքում փուլ է եկել երկու շենք, փլատակների տակ առնելով ամբողջ մի ընտանիք, որի անդամներից երեքը զոհվել են, կան վիրավորներ։
Պատկերում՝ զոհվածներից երկուսն են՝ երկու եղբայրներ։