«Սբերբանկի» մասնաճյուղերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Վոլգոգրադում թոշակառուն մահացել է թոշակ ստանալու համար գոյացած հերթի մեջ: 64-ամյա տղամարդու մոտ սրտի նոպա է սկսվել: Մասնաչյուղում շատ մարդ է եղել, տղամարդը վերցրել է իր հերթական համարը, քայլել, իսկ րոպեներ անց վատ է զգացել իրեն:
Տղամարդը ընկել է մարդկանց բազմության մեջ: Ժամանած շտապօգնության մեքենան միայն արձանագրել է մահը: