Շիրակի մարզում աշնանացանն ավարտված է, սակայն կան ֆերմերային տնտեսություններ, որոնք կարտոֆիլի բերքահավաքից հետո ևս իրականացնում են ցանք:

Տարեց տարի Շիրակի մարզում ավելանում են ցանքատարածությունները: Ավելացումն իրականացվում է մեծ տեմպերով` տարեկան 1-2 հեկտարով:
Մասնագիտանալով ցորենի արտադրության մեջ` հնարավորություն է ստեղծվում լրացուցիչ ցանքը կատարել ցորենի ցանքատարածությունների հաշվին:

Աճ գրանցվում է նաև բազմամյա խոտաբույսերի ցանքերում: Ցորենի արտադրության ծավալների ավելացումը սերմնարտադրության և սերմնաբուծության պետական ծրագրի շնորհիվ է հիմնականում ավելանում:

Նարեկ Սարգսյան