Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում «ԲԱՏԷ»-ի հետ հանդիպման (2։0) ժամանակ կատալոնական «Բարսելոնայի հարձակվող Նեյմարը խաղադաշտ էր դուրս եկել գլխակապով, որին ՈՒԵՖԱ-ի մրցավարը ոչ մի արձագանք չտվեց։
Բայց Իսպանիայի առաջնության մրցավարը արգելել է ֆուտբոլիստին՝ խաղի ժամանակ նման աքսեսուար կրել։
Իհարկե, դա չխանգարեց բրազիլացուն՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (3։0) դուբլի հեղինակ դառնալ։