Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել ԲԿՄԱ-ի դեմ խաղում (2-2):

- Ինձ նորմալ եմ զգում: Ծնկատակի ջլի վնասվածք եմ ստացել: Պետք է նկարենք ոտքս ու տեսնենք, թե որքան լուրջ է վնասվածքը:

Մենք հիասթափված ենք խաղի արդյունքից ու մրցավարի կայացարած մի քանի որոշումներից: Սակայն ես հպարտ եմ իմ թիմի համար, մենք վերահսկում էինք խաղը, առջևում էինք հաշվի մեջ ու հույս ունեինք երեք միավոր վաստակել: Սակայն վանսվածքներն ու մրցավարի կայացարած մի քանի որոշումները թույլ չտվեցին մեզ հաղթանակ տանել,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Газета.Ru կայքը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը խնդրեց իրեն փոխարինել 48-րդ րոպեին, այն բանից հետո երբ իր թիմն առաջ անցավ հաշվի մեջ 2-0 հաշվով:

ArmFootball.com