Նոյեմբերի 8-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 25 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Արաբո Կարապետյանին, ով տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Նախնական տվյալներով, վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, իսկ մահացած տղան Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան էր: