«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ում, հանրաքվեին ընդառաջ, տրանսֆորմացիա է տեղի ունենում: «Բարգավաճում» որոշել են ոչ միայն հետ չընդունել իրենց «անառակ զավակներին», այլև Սերժ Սարգսյանի հետ, որպես «кот, который гуляет сам по себе», հանդիպածներին անկյուն քշել՝ թույլ չտալով վերջիններիս հանրաքվեի ընթացքում մասնակցություն ունենալ հանձնաժողովների անդամների նշանակմանը, որպեսզի, ինչպես մեզ տեղեկացրին ԲՀԿ համակարգող խորհրդից, չասեն՝ «պարոն նախագահ, տեսեք-տեսեք՝ տեղամասերում մենք ինչ գործ ենք արել»։

Ընդ որում, խոսքը վերաբերում է այդ «աշխատանքներում» բազմահմուտ Մարտուն Գրիգորյանին, Սամվել Բալասանյանին, Բազմասեր Առաքելյանին, Մուշեղ Պետոյանին։ ԲՀԿ-ն «ոտից գլուխ» փոխում է հանձնաժողովի բոլոր անդամներին՝ իր մարդկանցով։

Էդքան լիցենզավորված մարդիկ ունե՞ք, հարցրինք համակարգողներին։ Պարզվում է՝ ոչ միայն ունեն, այլև ժամանակին «ամբողջական հեղափոխության» գնացող Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ուղարկել է սովորելու ոչ միայն անվճար դասընթացներում, այլև անձամբ վճարովի դասընթացներ է կազմակերպել, իրավաբաններ հրավիրել, որպեսզի ապագայում վերջիններս կարողանան պահել ԲՀԿ քվեները տեղամասերում։ Ու այս պահին լիցենզավորվածների թիվը ԲՀԿ– ում հասնում է 15 հազարի։ Չմոռանանք նաև, որ հանձնաժողովի նախագահները վճարվելու են 100, անդամները՝ 50 հազար դրամ՝ այդ աշխատանքի համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: