«Խաղը շատ կոշտ էր և լարված, չնայած՝ ֆուտբոլասերների համար այն հետաքրքիր էր: Մենք հնարավորություն ունեինք հաշիվը 4:1 կամ 5:1 դարձնելու, բայց հետո հիմար գոլ ընդունեցինք:
Կարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթել, ուստի բոլորս երջանիկ ենք»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում կայացած խաղում դորտմունդյան ակումբի սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց Գելզենկիրխենի «Շալկեին»։
Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման և կատարեց իր 13-րդ գոլային փոխանցումը ընթացիկ մրցաշրջանում: