Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջին անգամ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2005 թվականին։ 2007 թվականից ոչ մի շվեդ ֆուտբոլիստ չի կարողացել գերազանցել Իբրահիմովիչին։
«Ես պետք է 10 անգամ լավը լինեմ մրցակիցներից։ Երբ 3-րդ անգամ անընդմեջ ստացա մրցանակը, արդեն պատմություն կերտեցի, իսկ նախորդ տարի խոստացել եմ, որ կնվաճեմ նաև 10-րդը»,- Զլատանի խոսքերը մեջբերում է aftonbladet.se-ն։
Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը «ՊՍԺ»-ի կազմում անցկացրած 8 հանդիպումների ընթացքում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։