Ինդոնեզիայում թմրանյութերի վաճառքը մահապատժի ենթարկվող հանցագործություն է համարվում։ 2013 թվականից Ինդոնեզիայի դատարաններում այս դատավճիռը կիրառվում է։
BBC-ն հաղորդում է, որ Ինդոնեզիայի կառավարությունը որոշել է երկրի վայրի տարածքներում բանտ կառուցել թմրանյութերի դատապարտյալ վաճառականներին այնտեղ տեղափոխել, իսկ բանտի պահակներ կլինեն կոկորդիլոսները, քանի որ նրանք մարդկանց նման կաշառք չեն ընդունի և նրանց խաբելը անհնար է։
Որոշումը հաստատվել է, սակայն բանտի վայրն ու բացման թվականը անհայտ են: