«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ Վարդան Այվազյանը բյուջեի քննարկումների ժամանակ պերմանենտ վեճեր է ունենում կառավարության այն անդամների հետ, որոնց հետ խնդիրներ ունի Արգամիչը: Դեռ «թարմ» էր ֆինանսների նախարարի հետ վեճերի հիշողությունը, նախօրեին էլ «ճայերի» սիրահար Այվազյանը «բզբզաց» էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի վրա:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյան-Կարեն Ճշմարիտյան հարաբերությունները երբեք լավ չեն եղել ոչ միայն այն պատճառով, որ վարչապետը չի սիրում «ժելեած խելքով ու տեսքով» նախարարներին, այլև՝ որ այդ պաշտոնում «տեսնում է» Այվազյանին:

Իր հերթին էլ Բաղրամյան 26-ը «լիչնի նեպրիյազն» ունի Այվազյանի նկատմամբ՝ բազում պատճառներով, ինչն էլ վերջինիս «մղել» էր «վրեժի», և նա հոկտեմբերի 5-ին սահմանադրական փաթեթի ընդունման ժամանակ չի քվեարկել, չնայած գտնվել է խորհրդարանում և դահլիճ է մտել ուշացումով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: