Ժողովուրդ, շատ ցավալի ա, որ Սողոմոն Քոչարյանը առանց ազատությունը վայելելու մահացավ: Բայց ձեր գրառումները տեսնելով, լուրջ եմ ասում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ էդ մարդը հերոսություն է արել, դրա համար են ցմահ նստեցրել...
Նա մարդ է սպանել, իր ասելով՝ կողոպտելու նպատակով..
Ստացվում է, որ սպանվածը մեղք չէ՞ր, ընտանիք չունե՞ր... Վարորդ տղա ա եղել, ֆուռ ա քշել, որ իր ընտանիքը պահի, Սողոմոնը գյուլլել ա, որ թալանի:
Ու արդարացումը սա էր՝ ես կռված տղա եմ, պետությունը ինձ չի պահել, ստիպված մարդ եմ սպանել: Հազարավոր կռվող տղերքի պետությունը անտեր ա թողել, հիմա ինչ, պետք ա զենքը ձեռքին համատարած մարդ սպանեի՞ն...
Մեզանից ո՞ր մեկն ա պատրաստ ներել կողոպտելու նպատակով մեր հարազատին սպանած որևէ մեկին: Ծանր ա չէ՞ մտածելը... Իսկ մենք էդ մարդուն գրեթե հերոսացնում ենք, որովհետև մեր հարազատին չի սպանել, այլ ուրիշի...
Սա է արդարության մասին մեր սուբյեկտիվ ընկալումը: Արդարության ու բանականության սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ մենք անձնական շահ չունենք... Իսկ եթե մեր հանդեպ են անարդար վարվում, միշտ թվում է, որ մեզ վնաս տված մարդու պատիժը անհամեմատ թեթև ա...
Թերևս այսքանը...
Վարուժան Բաբաջանյան