Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի եւ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պարգևատրվել է Սպորտի բնագավառում Իսպանիայի բարձրագույն պետական շքանշանով:
«Ռեալի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ լեգենդար դարպասապահին Մադրիդում պարգևը հանձնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Կասիլյասը հույս է հայտնել, որ մարզական կարիերան ավարտելուց հետո մարդիկ իրեն կհիշեն ոչ միայն մարզական նվաճումներով, այլև հասարակությանը մատուցած ծառայությունների համար: