«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից: Այս մասին ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին «Ազատ Դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները միասին մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին և խորհրդարան մտան մեկ ցուցակով: