ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է, որ Երևանի ՀՀԿ-­ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չէ և նա միայն լավ ֆոն է ապահովում ՀՀԿ-­ի համար:

«Հայաստանում մեր քաղաքացիները փոփոխություն են ուզում: Բոլորը գիտակցում են, որ այսպես շարունակվել չի լինի»,­ասաց Աղվան Վարդանյանն ու հավելեց, որ ՀՀԿ-­ի մենիշխանությունը շարունակվում է և գոյություն ունի մեկ խնդիր, այն է՝ ՀՀԿ-­ին զրկել Երևանում իշխանությունից։

Աղվան Վարդանյանի համոզմամբ Տարոն Մարգարյանը պատահական  քաղաքապետ է, քանի որ, Երբ Գագիկ Բեգլարյանին ազատեցին քաղաքապետի պաշտոնից նրան փոխարինեց ՀՀԿ ավագանու ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող Կարեն Կարապետյանը և միայն վերջինիս հեռանալու դեպքում է, որ Տարոն Մարգարյանին նշանակեցին քաղաքապետ:

«Երևանը պետք է ընդդիմադիր քաղաքախպետ ունենա»,­- առանձնացրեց Դաշնակցական  պատգամավորն ու շեշտեց.«Զոռով  իշխանություն պահելը լավ տեղ չի տանում»: