Ադրբեջանի օդուժին պատկանող մարտական ուղղաթիռները տակտիկական զորավարժություններ են անցկացրել սահմանամերձ գոտում։ Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական կայքերից, այս զորավարժություններն անցկացվել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մասնակցությամբ։

Օդաչուները հանձնարարված է եղել բացահայտել հակառակորդի պայմանական օբյեկտները, զինվորական տեխնիկան ու այլ թիրախներ։ Իրականացվել են հրթիռների մարտական կրակոցներ ու պայմանական թիրախների ոչնչացում։