«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՌԴ Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված՝ «տեսա-ռեգիստրով» կահավորված չի եղել: Արդյոք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը: Բայց որ միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է: Ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են: Ավելին՝ ավտոբուսների ներսում ևս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերարտադրել նաև ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները:

Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ է, որ դրա սեփականատեր «Կինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել՝ իր շարժակազմը այդ սարքով կահավորելու համար: Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով, և նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: