«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.8 տոկոսով։ Բացի այս՝ նվազել են նաև կոնյակի արտադրության ծավալները՝ 9.1, և օղունը՝ 7.3 տոկոսով. սրան զուգահեռ աճել է գինու արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով։ Տեղեկացնենք, որ այս տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան սկզբում ապրանք գրեթե չէին արտահանվում, իսկ այս տարվա երկրորդ կեսից արտահանումը մի փոքր սկսեց տեղից շարժվել, սակայն դրանից իրավիճակը առանձնապես չփոխվեց։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր կոնյակ, իսկ վերջին տարիներին ավելացել էր նաև գարեջուրը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: