Նոյեմբերի 11-ին, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23.53-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 7 բեռնատար և 9 մարդատար ավտոմեքենա (45 ուղևոր):

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: