«ՊՍԺ»-ն մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտին ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին, ու համար պայքարում է նաև «Ռեալը»։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը ենթադրում է, որ իրեն կհաջողվի 24-ամյա բելգիացուն համոզել վերադառնալ Ֆրանսիա, որտեղ վերջինս ավելի վաղ հանդես է եկել «Լիլի» կազմում:
Նշվում է, որ Ազարի տրանսֆերը կգնահատվի ոչ պակաս, քան 80 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Չելսիի» հետ 5-ամյա պայմանագիր էր կնքել:
Ավելի վաղ հայտնի էր դարձեկժլ, որ Ազարը կգնա «Ռեալ», եթե Ժոզե Մոուրինյոն շարունակի գլխավորել լոնդոնյան ակումբը:
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: