Այսօր՝ նոյեմբերի 12-ին կայացած Կառավարության նիստում որոշում կայացրեց նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50 միլիոն դրամ:

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նախագիծը գործադիրին ներկայացրեց, այնուհետև ասաց, որ յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն 500 հազար դրամ: Հայաստանի և ՌԴ-ի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կհատկացվի 500 հազարական դրամ: