ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում:
Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում:
Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:
1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`
ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:
բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից
գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում
դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր
2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեծղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:
3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:
4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:
Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմությու չէ:
Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը: