Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային Համաձայնություն»  կուսակցության առաջնորդ  Արամ Հարությունյանը  նախագահական ընտրությունների քարոզարշավը բաժանում է երկու մասի.«Մինչ մահափորձ և մահափորձից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ  Հարությունյանն ու անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին և դրա վերաբերյալ հայտարարություններին, թե  մահափորձը կարող է պատվիրված լիներ   դրսից` ասաց.« Անել նման  անպատասխանատու հայտարարություն, կներեք  սա քաղաքական ավանտյուրա է»:

Բանախոսին զարմացրել է այն հանգամանքը, որ  Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բավականին  ակտիվ լուսաբանվել է լրատվամիջոցներով ` հատկապես այն, որ մահափորձի  վարկածներից  ուշադրության կենտրոնում  է եղել Ռուսաստանի կողմից  կազմակերպված լինելու վարկածը:

Նախագահի թեկնածուն համոզված է, որ  գործող նախագահին շնորհավորող էր հարկավոր և այսօր կա այդ մարդը` դա Պարույր Հայրիկյանն է:

«Քիլլերի դեմքը,  եթե տեսնում են  նա մինչև վերջին  փամփուշտը կդատարկեր»,- ասաց բանախոսն անդրադառնալով  Պարույր  Հայրիկյանի  այն հայտարարությանը, թե  տեսել է իր վրա կրակողի դեմքը:

Արամ Հարությունյանը նշեց նաև, որ Պարույր Հայրիկյանի դեպքը հեռուստաընկերությունները  երգչուհի  Լիլիթ  Հովհաննիսյանից  ավելի շատ են ցույց տալիս: