Հայտնի է դարձել մանրամասներ Ցարնաև ավագ եղբայր 26 ամյա Թամերլանի մահվան մանրամասները, որը ամենայն հավանականությամբ մահացել է այն ժամանակ, երբ վերջինիս եղբայր Ձոխկարը ավտոմեքենան քշել է հենց իր մարմնի վրայով:Այն մասին, որ Ձոխկարը կարող էր այդպես վարվել, լրատվական միջոցները հայտնում էին արդեն շաբաթ օրը` հղում կատարելով դիահերձումը կատարած բժիշկներին: Նրանք պատմել են, որ Թամերլանի մարմնի վրա հայտնաբերել են ահռելի վնասվածքներ և կապտուկներ: Այժմ այդ լուրերը հաստատել է նաև Ուոթերթաուն քաղաքի ոստիկանապետը:

The Boston Globe-ին տված հարցազրույցի ժամանակ Էդ Դեվոն նկարագրել է իրադարձությունների ամբողջ շղթան սկսած այն բանից, թե ինչպես են եղբայրները ավտոմեքենա առևանգել Քեմբրիջից: Նրանք բաց են թողել ավտոմեքենայի տիրոջը` առանց վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու, սակայն վերջինիս հեռախոսը մնացել է ավտոմեքենայի մեջ, ինչի միջոցով էլ կարողացել են գտնել եղբայրների հետքը:

Տեղական ոստիկանությունը հայտնաբերել է եղբայրներին երկու մեքենաներով Mercedes և Honda Civic ավտոմեքենաներով տեղաշարժվելիս: Եղբայրները կանգնեցրել են ավտոմեքենան, դուրս եկալ այնտըեղից և սկսել կրակել ոստիկաններին: Դեվոյի գնահատմամբ երկու հանցագործքների և վեց իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախման ժամանակ հնչել է 200-300 կրակոց:

Ոստիկանապետի խոսքերով Ցարնաևները իրենց հետապնդողների վրա շպրտել են այն նույն ռումբերից, ինչ օգտագործել էին Բոստոնի ահաբեկչության ժամանակ: Այնուհետև Թամերլան Ցարնաևը շարժվել է ոստիկանների կողմը` կրակելով վերջիններիս ուղղությամբ, մինչև ավարտվել են փամփուշտները: Ոստիկաններին հաջողվել է նրան կանգնեցրել և փորձել են ձերբակալել, սակայն այդ ժամանակ վերջիններիս վրա մեծ արագությամբ շարժվել է ավտոմեքենա, որի ղեկին նստած է եղել Ցոխկաևը: Ոստիկաններին հեռու են ցատկել պառկած Թամերլանից, որի վրայով անցել է մեքենան:

Այնուհետև Ձոխկարը դուրս է եկել ավտոմեքենայից և փախչել մինչ վեչջինիս չեն բռնել ոստիկանները մի քանի ժամ տևած հրաձգությունից հետո տներից մեկի բակում տեղակայված նավակի մեջ: Ոստիկանությունը հրապարակել է վերջին սցենարի տեսաերիզը, որը նկարել են ուղղթիռից: