Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ֆարմանյանը միանգամայն համոզված է, որ այն քաղաքական ուժերը,  ովքեր չմասնակցեցին 2013 թվականի նախագահական ընտրություններին բավականին խնդիրներ են ունենալու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որովհետև  ընտրողները նրանց հարցնելու են, թե այդ ո՞ւր էին նախագահական ընտրությունների ժամանակ, որը մեծ ստուգատես է բոլոր քաղաքական ուժերի համար.«ՀԱԿ­-ին և ԲՀԿ-­ին տիտանական ուժ է հարկավոր մասնակցլեու այս ընտրություններին»,-­ այս մասին Սամվել Ֆարմանյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Այս ընտրություններին մասնակցում են խորհրդարանական բոլոր ուժերը և մրցակցային ընտրություններ են լինելու»,­ ասաց ԱԺ պատգամավորն ու հավելեց, որ  քարոզչության այս փուլն անցնում է ընտրական օրենսգրքի տառին համահունչ և չի նկատել բողոքի որևէ դեպք:

Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը բավականին բարձր գնահատեց Սամվել Ֆարմանյանը.«Տարոն Մարգարյանն իրեն դրսևորել է որպես աշխատասեր,  քաղաքացիներին բարեկամական վերաբերմունքով կառավարիչ»։