ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի փոքր ուշացումով եմ կատարում խոստումս. այս է իմ բելգիական հեռախօսահամարը՝ (32) 0485 45 39 77, բայց հասցէ մի հարցրեք խնդրում եմ, իմ շատ սիրելի մանաւանդ հին (նաեւ նոր) բարեկամներ՝ ծանոթներ ու ընկերներ։
Այսօր Բրիւսելում բժիշկս վիրակապերը կփոխի, յետոյ, եթէ ամեն ինչ լաւ լինի, հաւանաբար մի քանի օրով դուրս գամ եւ վերադառնամ ուրբաթ-շաբաթ՝ եւս մէկ ստուգման։
Հետաքրքիր հանդիպում կայ նաեւ եւրոպացի քաղաքագէտների հետ։ Մերոնց՝ հայերի, հետ հանդիպումների առաջարկներին էլ անպայման ընդառաջ կգնամ թէ մասնաւոր եւ թէ խմբային։ Մէկ է, բուժումների միջեւ ընկած ահագին ժամանակ եմ ունենալու։ Միայն նախնական թեթեւ, իրենց ասած «կինէվարժութիւնները» երեք շաբաթ են տեւելու։ Յետոյ երկու-երեք ամիս պիտի արդէն բուռն աշխատեմ։ Կարծում եմ, աւելի արագ է հնարաւոր առաջ գնալ։
Առայժ այսքանը
Ձեր Պարոյր Հայրիկեան»: