Հրապարակել է ՖԻՖԱ-ի նոր նախագահի 5 թեկնածուների ցանկը:
Կազմակերպության պաշտոնական հայքի փոխանցմամբ՝ ցուցակից բացակայում են ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի և Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիտիի անունները, ովքեր ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել:
Այսպիսով, ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունների թեկնածուներն են՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը և հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:
Հիշեցնենք, որ նոր ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում: