Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Ստամբուլի «Բեշիկթաշ»:
Fotomac-ի փոխանցմամբ՝ 2 ակումբներն արդեն հստակեցրել են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը կկազմի 3.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջերս «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել էր, որ թիմը պետք է ազատել մի քանի ֆուտբոլիստներից, այդ թվում՝ Արաս Օզբիլիսից և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանից: