«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան արձագանքել է հարցին, թե ինչու է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում տեղավորում իր ազգականներին։ «Վանաձորի ընտրողների 30 տոկոսն ինձ հորական և մորական կողմից բարեկամներ են», ասել է նա։
«ՉԻ» - Ըստ երևույթին շուտով Հայաստանի բոլոր բնակավայրերում մոտավորապես նույն վիճակը կլինի։ Ընդ որում՝ կոնկրետ Վանաձորի դեպքում խնդիրն այն չէ, որ քաղաքի բնակչության 30 տոկոսը քաղաքապետի բարեկամներն են։
Խնդիրն այն Է, որ մարդիկ արտագաղթում են, և քաղաքում մնում են միայն քաղաքապետի բարեկամները՝ այն պարզ պատճառով, որ միայն նրանք են ապահովվում աշխատանքով, միայն նրանց բիզնեսներն են շահում քաղաքապետարանի հայտարարած «մրցույթները» և այլն։ Այնպես որ՝ չզարմանաք, եթե հանկարծ մի օր էլ պարզվի, որ, ասենք, Սյունիքի մարզի բնակչության 90 տոկոսը Սուրիկ Խաչատրյանի բարեկամներն են։ Ընդ որում՝ դրանից մարզի անվտանգությունը չի տուժի։ Ճիշտ է, բնակչության թիվը կլինի հազիվ 2-3 հազար, բայց «զատո» բոլորը կլինեն զինված և խիստ վտանգավոր»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։