«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա ազգականների մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, չնայած նախաքննությունն ավարտվել է, սակայն այն դեռ չի ուղարկվել դատարան:

Ներկայումս կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերի հետ: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է մարզպետի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Մայիս Խաչատրյանը շուրջ 4 ամիս հետախուզման մեջ գտնվելուց և մարզպետի որդու ազատ արձակվելուց հետո ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հրաժարվել է ցուցմունք տալ:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: