Թուրքիայում իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում քան կարելի էր պատկերացնել: Եթե թուրքական իշխանությանը չի հաջողվում վերահսկողություն սահմանել երկրի հարավարևելյան նահանգների որոշ քաղաքների վրա, փոխարենը կարողանում են ինֆորամցիոն մեկուսացման մեջ պահել աշխարհին, թե ինչ է կատարվում իրենց երկրում: Ցայտուն օրինակն է Սիլվանը: Միայն անցած գիշերվա ընթացքում թուրքական բանակը տվել է 15 զոհ, որից երեքը սպաներ, խաղաղ բնակչության շրջանում կա 7 զոհ: Վիրավորների թիվն այլևս չի հաշվարկվում:
Ինձ համար զարմանալի է, որ 10 օր պարետային ժամի գոտիում գտնվող այս քրդաբնակ քաղաքի մասին լռում է միջազգային մեդիադաշտը, նույնքան զարմանալի է, որ լռում է Հայկական մեդիադաշտը: Այստեղից միայն կարող եմ ենթադրել, որ մեր մեդիադաշտը, թուրքագետները, վերլուծաբանները բացառապես օգտվում են թուրքական աղբյուրներից, դրա համար այսօր շատ կարևոր իրադարձություններից անտեղյակ է մեր հասարակությունը:
Վերջում նշեմ ,որ Սիլվանում ,ըստ քրդական աղբյուրների, նոյեմբերի 3-ից 10-ը զոհվել է 38 խաղաղ բնակիչ,այս թվի մեջ չի մտնում PKK-ի զոհերը:
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)