Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ջոն Ֆրիելը:
Ողջունելով հյուրերին` Լևոն Այվազյանը մայոր Ռութլիջին շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ռութլիջը պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով: