ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը (ծնվ. 1996թ.)
և Վահե Վանոյանը (ծնվ. 1995թ.) հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք, որ Միքայել Թորոսյանը և Վահե Վանոյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում էին ստացել նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում։