Ռուս մոդել Իրինա Շեյքը և «Հարի Փոթեր» կինոդերասանուհի Էմմա Ուոթսոնը մասնակցել են Ջեյմս Հյութսոնի Natural Beuty նախագծին: Նրանք մերկ լուսանկարվել են ալբոմի համար, որի ամբողջ եկամուտը տրամադրվելու է Global Green-ի ֆոնդին, որը պայքարում է բնության պահպանման համար:
Քրիշտիանու Ռոնալդուի կինը բազմիցս նշել է, որ մերկ երբեք չի լուսանկարվի, սակայն բնության պահպանման համար նա փոխել է իր սկզբունքները: Օրերս նա իր Facebookյան էջում տեղադրել է Հյութսոնի նկարներից մեկը:
Պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ լուսանկարիչը այսպես է մեկնաբանել իր նախագաիծը.«Այս նախագծում մարդկային մարմնի նկատմամբ իմ հետաքրքրությունը միացել է բնության նկատմամբ ունեցած սիրո հետ»:
Շեյքին միացել է նաև 22 ամյա դերասանուհի Էմմա Ուոթսնը, որը սակայն մինչև գոտկատեղն է մերկ եղել: Այս նախագծի համար մերկացել են նաև Քրիստի Թերլինգթոնը, Էլ Մակֆերսոնը, Անյա Ռուբիկը և այլոք: