«Ու թեև երեկ մամուլը գրել էր, որ Գյումրիում երկու տեղամաս էլ Վարդան Ղուկասյանին են տվել «այո» ապահովելու համար, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դա՝ չթաքցնելով իր նեղվածությունը իշխանություններից։ «Ախր ո՞վ է անում էդ տարածքների, տեղամասերի բաժանումը, որ մի հատ էլ տենց բան են գրում»,- հարցրեց Ղուկասյանը։ Իշխանությունը՝ պատասխանեցինք։ «Էհ, աղջիկ ջան, դու սխալվել ես, իսկ ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ «այո»- ի քարոզ իրականացնեմ»,- ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: