«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում երեկ քննարկվող միակ թեման Բակո Սահակյանի Մոսկվայում արած հայտարարությունն էր` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. արևմտամետները գտնում էին, որ նա «կիքս» է թույլ տվել, իսկ ՀՀԿ կարկառունները պնդում էին, որ դա ուղղված էր «ահաբեկչությամբ զբաղվող Ադրբեջանին», որ ԼՂ-ն ևս կարող է լուրջ խաղացող դառնալ տարածաշրջանում` ընդդեմ ահաբեկչության:
Չնայած ավելի լավ տեղեկացված ՀՀԿ-ականները գտնում էին, որ Ստեփանակերտի օդանավակայանն այն վիճակում չէ և առաջիկայում էլ չի լինի, որ դառնա «аэродром подскока»: Եվ, չնայած դրան, վերջերս ԶԼՄ-ների որոշ պատասխանատուների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է` չի բացառվում, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողությունների անցնի, և եթե ՀԱՊԿ խաղաղապահների անհրաժեշտություն լինի, հայաստանյան գումարտակն անպայման կմասնակցի այդ գործողություններին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: