«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել է ոստիկանական զորքերի զորամասերից մեկը և ներկա գտնվել ցուցադրական վարժանքներին, որոնց ընթացքում ոստիկանության հատուկջոկատայինները նաև ուժային վարժություններ են ցուցադրել մերկ ձեռքերով մեխեր են խփել, մեջքից կապած պարանով զրահամեքենան քաշել և այլն։ «ՉԻ»-Լավ է, իհարկե, որ ոստիկանության զորքերն արդեն ոչ թե ցույցեր ցրելու պարապմունքներ են անցկացնում, այլ ցուցադրում են, թե ինչպես պիտի վնասազերծել զինված հանցախմբերը։ Ենթադրաբար՝ հանցագործները պիտի տեսնեն, թե ինչպես են ոստիկանները ձեռքով«հարուրնոց մխում», և հրաժարվեն իրենց հանցավոր մտադրություններից։ Բայց ավելի ուրախացնում է այն փաստը, որ ոստիկանությունը հաշվի է առնում նաև ստեղծված իրավիճակը։ Եթե Հայաստանի տնտեսական վիճակը ևս մի երկու տարի նույնը մնա, մեջքով զրահամեքենա քաշելու հմտությունները ներքին զորքերին հաստատ պետք կգան։ Դիզվառելիքը թանկանում է, իսկ ոստիկանության գործը՝ միայն շատանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։