Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 25-26-ը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, երկու արտգործնախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։
Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։
Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների առջև։
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան
