Ֆրանսիան հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրությունմտցնելու մասին և փակել է երկրի սահմանները Փարիզում տեղի ունեցած մի շարք զինված հարձակումներից և պայթյուններից հետո, ինչի արդյունքում մահացել են առնվազն 150 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, առնվազն 100 մարդ զոհվել է քաղաքի կենտրոնում գտնվող Բատակլան թատրոնում: Զինված անձինք մեծ թվով գերիներ են վերցրել, ինչից հետո սպանվել են:
Այլ մարդիկ զոհվել են պայթյունի արդյունքում, որը ըստ նախնական տվյալների իրականցրել է մահապարտ ահաբեկիչը Ստադ դե Ֆրանս մարզադաշտի մոտակայքում, ինչպես նաև Փարիզի կոնտրոնում գտնվող մի քանի ռեստորաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
Հաղորդվում է, որ ոչնչացվել են 5 ահաբեկիչ:
Փարիզի բնակիչներին կոչ է արվել տանից դուրս չգալ: Մոտ 1500 զինվորականներ ուղարկվել են երկրի տարբեր շրջաններ:
Բատալկան թատրոնում մարդկանց մի մասը սպանվել է գերի ընկնելուց հետո միայն: Թատրոն ժամանած նախագահ Օլանդը հայտարարել է, որ իշխանությունները առանց խնայելու կպայքարեն հարձակվողների դեմ: